Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երաժշտական գիշեր՝ Հայաստանի առաջին երաժշտական թանգարանում

Երաժշտական գիշեր՝ Հայաստանի առաջին երաժշտական թանգարանում
22.05.2018 | 12:15

Մայրաքաղաքի Նալբանդյան 21 հասցեում գտնվող շենքը 1926 թվականից Երևանի ճարտարապետական դիմագիծն ամբողջացնող պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում ընդգրկված հանրապետական նշանակության հուշարձան է, իսկ այդ շենքում գործող Ալեքսանդր Սպենդիարյանի արդեն 51-ամյա տուն-թանգարանը հիմնադրման օրվանից՝ 1967 թվականի նոյեմբերի 25-ից մայրաքաղաքի մշակութային կյանքն ամբողջացնող միավորներից է։

Այն առաջիններից էր, որ միացավ «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» միջոցառումներին։ Այս տարի էլ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, ի թիվս Հայաստանի և Արցախի 116 թանգարանների, արդեն 15-րդ անգամ աշխարհի 30 հազար թանգարաններին է միացել ու որպես գերհաղորդակցվող թանգարան մի ամբողջ օր այցելուներին կոմպոզիտորի կյանքի ու գործունեության ուշագրավ դրվագներին ծանոթանլու և նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ գործող ինտերակտիվ-վիրտուալ խաղերը վայելելու հնարավորություն է ընձեռել։


Իսկ տարվա հատուկ գիշերներից մեկը՝ «Թանգարանների գիշերը», շնորհիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող երկու հաստատությունների՝ տուն-թանգարանի և երաժշտական մասնագիտական դպրոցի համագործակցության, դարձել է ավելի երաժշտական։ Հայատանի առաջին երաժշտական տուն-թանգարանը և առաջին մասնագիատական երաժշտական դպրոցը ներկայացրել են 2800-ամյա մարաքաղաքի զարգացման փուլերը «Երևանյան հնչյունները՝ Նալբանդյան 21-ում» խորագրով բացօթյա բազմաժանր համերգում։
«Ամեն տարի ավելի ենք համոզվում, որ այցելուներն ավելի ու ավելի են հետաքրքրվում այս միջոցառումներով և հատուկ սպասելիք ունեն նաև մեր թանգարանից։ Իսկ այս տարի առավել պատասխանատու էր մասնակցությունը, քանի որ մեր միջոցառումները նվիրել ենք Երևանի 2800-ամյակին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին։ Փորձում ենք հնարամտությամբ և ամենատարբեր համագործակցությամբ արդյունավետություն ապահովել և ստանալ այցելուի գոհունակությունը»- մարդաշատ բացօթյա համերգի հնչունների ներքո փաստեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1708

Մեկնաբանություններ